Մեր մասին

«Լեգարա» տրանսպորտային ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականի մարտին:
Ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով, ինչպես նաև վարձակալությամբ է հանձնում միկրովատոբուսներ և ավտոբուսներ Հայաստանում, Արցախում և Վրաստանում:
«Լեգարա» ընկերության բոլոր ավտոմեքենաները, ինչպես նաև վարորդն ու ուղորներն ապահովագրված են:Բեռնատարներն ունեն 500կգ-ից մինչև 20 տոննա բեռնատարողունակություն, իսկ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կարող են 7-50 ուղևորներ փոխադրել:
«Լեգարա» տրանսպորտային ընկերությունում աշխատում են միայն փորձառու վարորդներ, ովքեր բեռնափոխադրման և զբոսաշրջության ոլորտում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեն: Անհրաժեշտության դեպքում մենք նաև խորհրդատվություն ենք տրամադրում,իսկ ընկերության բարեհամբույր դիսպետչերը միշտ պատրաստ է օգնել Ձեզ ընտրել առավել նպատակահարմար ավտոմեքենան:
«Լեգարա» ընկերությանն են պատկանում ավելի քան 15 ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, ինչպես նաև 40 բեռնատար ամտոմեքենաներ: Մենք մեծ սիրով Ձեզ կտրամադրենք մեր ավտոմեքենաները երկար և հարմարավետ ճամփորդությունների համար:
«Լեգարա» ընկերությունը նաև կարող է վարձակալությամբ հանձնել իր ավտոմեքենաները դեպի Արցախ, Արևմտյան Հայաստան և Վրաստան ճամփորդությունների համար: Ցանկության դեպքում Ձեզ կուղեկցեն փորձառու զբոսավարներ, ովքեր կծանոթացնեն Հայաստանի հարուստ մշակույթին ու պատմությանը, ավանդույթներին և Ձեզ կպատմեն մեր ժողովրդի լեգենդների և առասպելների մասին: Մեր ընկերության բոլոր տրանսպորտային միջոցները տեխնիկապես շատ լավ վիճակում են: «Լեգարա» տրանսպորտային ընկերությունը միշտ պատրաստ է Ձեզ մատուցել իր ծառայությունները և յուրաքանչյուր հաճախորդի հետ անհատական աշխատել:
Զանգահարեք մեզ և մենք հոգ կտանենք Ձեր հանգստի, ինչպես նաև իրերի ապահով փոխադրման մասին:


Մենք առաջարկում ենք հետևյալ մակնիշների բեռնատար ավտոմեքենաները՝
Գազել (մինչև 2 տոննա),
Գազել-Նեքսթ (մինչև 2 տոննա),
Ֆորդ (մինչև 1.5 տոննա),
Մերսեդես (մինչև 1.5 տոննա),
Գազ 53 (մինչև 3.5 տոննա),
Զիլ (մինչև 5 տոննա),
Գազոն-Նեքսթ (մինչև 6 տոննա),
Կամազ (մինչև 10 տոննա),
Դաֆ (մինչև 10 տոննա):


Առաջարկում ենք նաև ավտոբուսներ և միկրովտոբուսներ՝
Ֆորդ (15 տեղ),
Նիսսան-Ուրվան (7-11 տեղ),
Նիսսան-Սիվիլիան (21-29 տեղ),
Հունդայի (21-29 տեղ),
Մերսեդես Սփրինթեր (18 տեղ),
Յութոնգ (25 տեղ, 32 տեղ, 50 տեղ),
Ջաք (40 տեղ):


Դուք ճիշտ հասցեով եք դիմել՝
«Լեգարա» բեռնափոխադրող և տրանսպորտային ընկերություն: