Էքսկուրսիա Դսեղ, Սանահին, Հաղպատ




Դսեղ գյուղը հայ նշանավոր բանաստեղծ, գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923) ծննդավայրն է: Այստեղ դուք կայցելեք Հովհաննես Թումանյանի թանգարանը, որը բացվել է 1969 թվականին:




Սանահինի վանքըգտնվում է հյուսիսում` Երևանից 190կմ հեռավորության վրա` համանուն գյուղում: Այստեղ երեք եկեղեցի կա` Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Գրիգոր: Այստեղ են գտնվում նաև Գրիգոր Մագիստրոսի ակադեմիան և ձեռագրերի գրադարանը: Այն կառուցվել է 928-953թթ.` Աբաս Ա Բագրատունու կառավարության ժամանակ: Այն թեմական առաջնորդ եպիսկոպոսի աթոռանիստն է եղել: Վանքի կառուցումը մեկ այլ փուլով շարունակվել է Միջին դարերի վերջերում` 12-13-րդ դարերում:




Հաղպատի վանքը Գուգարքի միջնադարյան ճարտարապետության մեկ այլ հայտնի շինություն է: Այն այժմ գտնվում է Ալավերդիում` համանուն գյուղում: Վանքը կառուցել է 976թ. Խոսրովանուշ թագուհին Աշոտ 3րդ Բագրատունու թագավորության ժամանակ: Հաղպատի վանքը մշակութային և կրոնական կենտրոն է եղել: Այստեղ գրվել են բազմաթիվ ձեռագրեր, այդ թվում նաև Հաղպատի փառահեղ ավետարանը 1211թ.: Վանքի շինարարությունը ավարտվել է 13-րդ դարում: Այստեղ իր կյանքի վերջին օրերին (1795թ.) աշխատել է հայ շնորհալի երաժիշտ Սայաթ-Նովան:

Գինը յուրաքանչյուր մարդու համար` 25 000 դրամ



3 օրվա ճանապարհորդություն Հայաստանի հարավային մասեր և Արցախ




Առաջին օր Մեկնումը ժ. 8-ին

Այցելություն Խոր-Վիրապ, որտեղ 310թ. սկսեց քրիստոնեության տարածումը Հայաստանում: Գրիգոր Լուսավորիչը` հայ առաջին կաթողիկոսը, 13 տարով բանտարկվել է Խոր-Վիրապի խցում: 1662 թվականին կառուցվել են պատերը Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Գինը յուրաքանչյուր մարդու համար` 25 000 դրամ




Այցելություն Նորավանք: Այն գտնվում է Վայոց Ձորում: Նորավանքը Հայաստանի կրոնական և մշակութային կենտրոններից է: Օրբելյան ընտանիքի տապանաքարերը գտնվում են այստեղ: Այս անզուգական շինությունը կառուցել են 13-14-րդ դարերում քանդակագործ Մոմիկը և Սինարսը:




Այցելություն Շաքեի ջրվեժ: Այն գտնվում է Երևանից 200կմ հեռավորության վրա` Սիսյան քաղաքի մոտ: Այն Սյունյաց աշխարհի զարդն է:




Այցելություն Տաթևի վանք (Գորիսում): Այն գտնվում է Երևանից 270կմ հեռավորության վրա: Վանքը եղել է կրոնական և մշակութային կենտրոն և գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգում: Տաթևի վանքը հիմնադրվել է 4-րդ դարում, 5-8-րդ դարերում այն եղել է նշանավոր կրթական կենտրոն և Սյունիքի եպիսկոպոսի նստավայրը: Վանքի կառուցումը սկսվել է 9-10-րդ դարերից և շարունակվել մինչև 17-18-րդ դարերը: Տաթևի աստվածաբանական համալսարանում դաս է տվել Գրիգոր Տաթևացին: Այստեղ նաև աշխատել է գիտնական, փիլիսոփա Հովհաննես Որոտնեցին:

Երեկոն կվայելեք Շուշիում կամ Ստեփանակերտում:




Երկրորդ օր

Այցելություն քաղաք Շուշի: Այն հիմնադրվել է 1752 թվականին: Դարձել է քաղաք 1840 թվականից: 18-րդ դարից սկսած Շուշին դարձել է բերդաքաղաք և ծառայել որպես պաշտպանական ամրոց: Այն Անդրկովկասի կարևոր ռազմական, քաղաքական, մշակութային և առևտրական կենտրոն է եղել: Դուք նաև կայցելեք Ղազանչյաց Սուրբ Ամենափրկիչ (1868-1887թթ.) սքանչելի եկեղեցին:




Այցելություն Ստեփանակերտ: Այն գտնվում է Երևանից 345կմ հեռավորության վրա: Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է: Քաղաքի առաջին հատակագիծը նախագծել է նշանավոր ճարտարապետ Ալ. Թամանյանը 1926թ.: Քաղաքի մուտքի մոտ կտեսնեք ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանը, որը Արցախի խորհրդանիշն է: Ազգային թանգարանում դուք կծանոթանաք Ղարաբաղի սովորույթների և մշակույթի հետ:




Այցելություն Գանձասար: Այն գտնվում է Մարտակերտում` Վանք գյուղի հարավ-արևմուտքում: Պատմաբան Կիրակոս Գանձակեցին ներկա է գտնվել եկեղեցու օծմանը, որը տեղի է ունեցել 1216-1238թթ.: Գանձասարը կառուցել է արքայազն Խաչենի Հասան Ջալալ-Դոլան:

Երեկոն կանցկացնեք Շուշիում կամ Ստեփանակերտում:




Երրորդ օր
Վերադարձ Արցախից

Այցելություն Տեղ գյուղ: Դուք կտեսնեք Միջին դարերի պեղված քարանձավները, որտեղ մարդիկ երկար ժամանակ ապրել են:




Այցելություն Քարահունջ: Այն գտնվում է Սիսյան քաղաքից4կմ հեռավորության վրա` երկաթգծի մոտ: Այն ծովիմակարդակից 1685մ բարձրության վրա է: Քարահունջըհնագույն աստղադիտարաններից մեկն է, որն ունի 6000տարվա պատմություն:




Այցելություն Ջերմուկ (Երևանից 175կմ հարավ): Այնգտնվում է Վայոց Ձոր մարզում: Ծովի մակարդակիցբարձրությունը 2070մ է: Ճանապարհին կտեսնեք Կետչուտիջրամբարը: Ջերմուկը հայտնի է իր հանքային ջրերով ևբուժավայրերով: Քաղաքը շրջապատված է հրաշագեղլեռնային անտառներով: Քաղաքի ձորում ջրվեժ կա: Առաջինբուժավայրը հիմնադրվել է 1935թ.:

Ծրագրի գնացուցակ

4 մարդ – 138000 դրամ
5 մարդ – 120000 դրամ
6 մարդ – 108000 դրամ
7 մարդ – 102000 դրամ
8 մարդ – 99000 դրամ
9 մարդ – 95000 դրամ
10 մարդ – 90000 դրամ



2 օրվա ճանապարհորդություն Արցախ




Առաջին օր
Մեկնումը ժ. 9-ին

Այցելություն Շաքեի ջրվեժ: Այն գտնվում է Երևանից 200կմհեռավորության վրա` Սիսյան քաղաքի մոտ: Այն Սյունյացաշխարհի զարդն է:




Այցելություն Քարահունջ: Այն գտնվում է Սիսյան քաղաքից 4կմ հեռավորության վրա` երկաթգծի մոտ: Այն ծովի մակարդակից 1685մ բարձրության վրա է: Քարահունջը հնագույն աստղադիտարաններից մեկն է, որն ունի 6000 տարվա պատմություն:




Այցելություն քաղաք Շուշի: Այն հիմնադրվել է 1752 թվականին: Դարձել է քաղաք 1840 թվականից: 18-րդ դարից սկսած Շուշին դարձել է բերդաքաղաք և ծառայել որպես պաշտպանական ամրոց: Այն Անդրկովկասի կարևոր ռազմական, քաղաքական, մշակութային և առևտրական կենտրոն է եղել: Դուք նաև կայցելեք Ղազանչյաց Սուրբ Ամենափրկիչ (1868-1887թթ.) սքանչելի եկեղեցին:




Այցելություն Ստեփանակերտ: Այն գտնվում է Երևանից 345կմ հեռավորության վրա: Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է: Քաղաքի առաջին հատակագիծը նախագծել է նշանավոր ճարտարապետ Ալ. Թամանյանը 1926թ.: Քաղաքի մուտքի մոտ կտեսնեք ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանը, որը Արցախի խորհրդանիշն է: Ազգային թանգարանում դուք կծանոթանաք Ղարաբաղի սովորույթների և մշակույթի հետ:

Երեկոն կվայելեք Շուշիում կամ Ստեփանակերտում:




Երկրորդ օր Վերադարձ Արցախից Մեկնումը ժ. 10-ին

Այցելություն Գանձասար: Այն գտնվում է Մարտակերտում` Վանք գյուղի հարավ-արևմուտքում: Պատմաբան Կիրակոս Գանձակեցին ներկա է գտնվել եկեղեցու օծմանը, որը տեղի է ունեցել 1216-1238թթ.: Գանձասարը կառուցել է իշխան Խաչենի Հասան Ջալալ-Դոլան:




Հետադարձ ճանապարհին ցանկության դեպքում այցելություն Նորավանքի ճարտարապետական վանքային համալիր (13-14-րդ դարեր):

Ծրագրի գնացուցակ

4 մարդ – 85000 դրամ
5 մարդ – 78000 դրամ
6 մարդ – 70000 դրամ
7 մարդ – 65000 դրամ
8 մարդ – 60000 դրամ
9 մարդ – 58000 դրամ
10 մարդ – 55000 դրամ



2 օրվա ճանապարհորդություն Լոռու և Տավուշի մարզ




Առաջին օր Մեկնումը ժ. 9-ին

Այցելություն Լոռու մարզ: Այն գտնվում է Երևանից 100կմ հեռավորության վրա: Այցելություն քաղաք Սպիտակ: Չնայած երկրաշարժի ավերակներին (1988թ. դեկտեմբերի 7) այսօր քաղաքը զարդարված է նոր ճարտարապետական կառույցներով:




Այցելություն քաղաք Վանաձոր: Այն գտնվում է Երևանից 130կմ հեռավորության վրա: Երկրաշարժը (1988թ.) թողել է իր հետքը, սակայն քաղաքը լի է նոր շենքերով, որոնք փոխում են տեսքը: Վանաձորը հայտնի է որպես Հայաստանի երրորդ մեծ քաղաք:




Այցելություն Քոբայրի վանք (12-13-րդ դարեր): Այն գտնվում էԴեբեդ գետի ձախ ափին: Այն կառուցել է 1171 թվականինՄարիամ թագուհին` թագավոր Կյուրիկի դուստրը: Շենքիկառուցումը շարունակվել է Մխարգրձելի–ի որդին`Շահնշահը, և նրա կինը` Վահենին, 1279թ.:




Այցելություն Սանահինի վանք (Երևանից 190կմ հեռավորության վրա): Այն կառուցվել է Աբաս Ա Բագրատունու թագավորության ժամանակ` 10-13-րդ դարերում: Վանքը մշակութային և կրոնական կենտրոն է եղել: Այն ուներ ձեռագրերի գրադարան և ՙՄագիստրոսի ակադեմիա՚:




Այցելություն Հաղպատի վանք: Այն գտնվում է Ալավերդիում`համանուն գյուղում: Վանքը կառուցել է Խոսրովանուշթագուհին: Հաղպատի վանքը մեծ դեր է խաղացելմիջնադարյան Հայաստանի կրոնական կյանքի համար:

Երեկոն կանցկացնեք Ավան Ձորագետ հյուրանոցում:




Երկրորդ օր Մեկնումը ժ. 9-ին

Դսեղ գյուղը հայ նշանավոր բանաստեղծ, գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923) ծննդավայրն է: Այստեղ դուք կայցելեք Հովհաննես Թումանյանի թանգարանը, որը բացվել է 1969 թվականին:




Դիլիջան քաղաքի անտառներով և գեղատեսիլ վայրերով անցնելիս դուք կայցելեք Հաղարծինի վանքը, որի անունը բառացի նշանակում է ՙարծիվների խաղ՚: Այն բարգավաճում էր 12-13-րդ դարերին` Խաչատուր Տարոնեցու կառավարության ժամանակ:




Այցելություն Գոշավանք կամ Նոր Գետիկի վանք (130կմԵրևանից հյուսիս–արևելք): Վանքը հիմնադրել էմիջնադարյան Հայաստանի նշանավոր գիտնական,իրավաբան և առակասաց Մխիթար Գոշը հին Գետիկիտեղում: 1186 թվականին վանքը հիմնովին ավերվել էերկրաշարժից: Այն վերակառուցել են Իվանե և Զաքարեիշխանները 1197-1203թթ.: Այստեղ է տեր Պողոսինկարազարդված Խաչքարը (1291թ.):




Այցելություն Սևանի թերակղզի (Երևանից 65կմ հեռավորության վրա): Եկեղեցիները կառուցել է Մարիամ իշխանուհին` Վասակ իշխանի կինը, 847 թվականին` Մեսրոպ Մաշտոցի առաջնորդությամբ: Եկեղեցիները կոչվում են Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ և Սուրբ Հարություն:

Ծրագրի գնացուցակ

4 մարդ – 90000 դրամ
5 մարդ – 85000 դրամ
6 մարդ – 80000 դրամ
7 մարդ – 78000 դրամ
8 մարդ – 75000 դրամ
9 մարդ – 70000 դրամ
10 մարդ – 65000 դրամ



Այցելություն Սևանի թերակղզի, Հայրավանք, Նորադուզ, Սելիմի քարավանատուն, Ջերմուկ – Գլաձոր, Նորավանք, Խոր-Վիրապ




Առաջին օր Մեկնումը ժ. 9-ին

Այցելություն Սևանի վանք: Եկեղեցիները 847 թվականինկառուցել է Մարիամ իշխանուհին` Աշոտ Բագրատունուդուստրը: Նախկինում Սևանա լիճը կոչվել է Գեղամա ծով:Այն աշխարհի քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովիմակարդակից 1918մ բարձրության վրա: Մեծ Սևանիխորությունը 41.3մ է, իսկ փոքրինը` 98.7մ: Լիճ թափվում են28 խոշոր և մանր գետեր: Լճում շատ ձկնատեսակներ կան`իշխան, կողակ, բեխլու, սիգ, որը բերվել է Չուդ լճից:




Այցելություն Հայրավանք: Այն գտնվում է Սևան–Գավարերկաթգծի ձախ կողմում: Վանքը կառուցվել է 19-րդ դարումՄարիամ իշխանուհու պատվերով:




Այցելություն Նորադուզ: Այն Գեղարքունիք մարզի հնագույնբնակավայրերից մեկն է, որտեղ շատ հուշարձաններ ենպահպանվում: Գյուղի կենտրոնում Սուրբ Աստվածածինեկեղեցին է, որը կառուցել է Սահակ իշխանը 9-րդ դարում:Կենտրոնից ոչ հեռու գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչեկեղեցին և բազմաթիվ ինքնատիպ խաչքարերով (13-17-րդդարեր) մեծ գերեզմանատունը:




Սելիմի քարավանատունը հայտնի է դեռևս միջին դարերից, երբ այն գտնվում էր Մետաքսե ճանապարհի մեջտեղում: Այն Մարտունի և Եղեգնաձոր մարզերի սահմանի վրա է: Ծովի մակարդակից 2410մ բարձրության վրա է գտնվում: Ըստ արձանագրության քարավանատունը կառուցել է Չեսար Օրբելյան իշխանը 1332 թվականին: Այն տեղադրված է զուգահեր ճանապարհին: Քարավանատան երկարությունը 26մ է, լայնությունը` 13մ: Այն կառուցված է մոխրագույն քարից, որը կոչվում է բազալտ:




Այցելություն Ջերմուկ (Երևանից 175կմ հարավ): Այն գտնվում է Վայոց Ձոր մարզում: Քաղաքի միջով հոսում է Արփա գետը: Ծովի մակարդակից բարձրությունը 2070մ է: Ճանապարհին կտեսնեք Կետչուտի ջրամբարը: Ջերմուկը հայտնի է իր հանքային ջրերով և բուժավայրերով: Քաղաքը շրջապատված է հրաշագեղ լեռնային անտառներով: Քաղաքի ձորում ջրվեժ կա: Առաջին բուժավայրը հիմնադրվել է 1935թ.:

Երեկոն կանցկացնեք Ջերմուկի ՙՕլիմպիա՚ հյուրանոցում:




Երկրորդ օր Վերադարձը Երևան` ժ. 11-ին

Այցելություն Գլաձորի համալսարան: Այն հայկական նշանավոր կրթօջախ է եղել Վայոց Ձորում 1292թ. մինչև 1340թ.: Եսայա Նշեցին այստեղ դասավանդել է աստվածաբանություն, փիլիսոփայություն, երկրաչափություն և մատենագիտություն: ելյան ընտանիքի տապանաքարերը գտնվում են այստեղ: Կրթահամալիրը գտնվում էր Պռոշյան և Օրբելյան ընտանիքների հովանու ներքո:




Այցելություն Նորավանք: Այն գտնվում է Վայոց Ձորում` Երևանից 120կմ հարավ: Նորավանքը Հայաստանի կրոնական և մշակույթային կենտրոններից է: Օրբելյան ընտանիքի տապանաքարերը գտնվում են այստեղ: Այս անզուգական ճարտարապետական համալիրը կառուցել են 13-14-րդ դարերում ճարտարապետներ Մոմիկը և Սինարսը:




Այցելություն Խոր-Վիրապ: այն գտնվում է Երևանից 40կմ հարավ: Խոր-Վիրապը Հայաստանի հնագույն սրբավայրերից մեկն է: Եկեղեցին կառուցել են տփղիսեցի վարպետ Դավիթը և ագուլեցի Խոչա Շմավոնը 1662թ.: Այն գտնվում է բիբլիական Արարատ լեռան ստորոտին: Այն եղել է Արտաշատ քաղաքի ամրոցը, ինչպես նաև թագավորական բանտը: Ըստ Ագաթանգեղոսի ասյտեղ է բանտարկվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ( հետագայում նա դարձավ առաջին հայ կաթողիկոսը ): 1679թ. երկրաշարժը ավերեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, և այն վերակառուցեց վարպետ Դավիթը:

Ծրագրի գնացուցակ

4 մարդ – 90000 դրամ
5 մարդ – 85000 դրամ
6 մարդ – 80000 դրամ
7 մարդ – 78000 դրամ
8 մարդ – 75000 դրամ
9 մարդ – 70000 դրամ
10 մարդ – 65000 դրամ